Արսեն Բաբայան. Անհեթեթ ու չհիմնավորված է այդ ձերբակալությունը
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է.
«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՅԴ կուսակցության 3 անդամներին երեկ ձերբակալելու վերաբերյալ տարածել է հաղորդագրություն: Հաշվի առնելով, որ այդ հաղորդագրությամբ շոշափվել է նաև իմ պաշտպանյալ, ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ներկայացուցիչ, Արտաշատ համայնքի ավագանու խմբակցության ղեկավար Արտավազդ Մարգարյանի ձերբակալությանը վեաբերող տվյալներ՝ հարկ եմ համարում հայտնել հետևյալը․
Որպեսզի լիաժեք հասկանալի լինի, թե որքան անհեթեթ ու չհիմնավորված է այդ ձերբակալությունը՝ բավարար է մեջբերել քննչականի միայն մեկ նախադասություն՝ «Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով 2023 թվականի հունվարի 11-ին ձերբակալվել է երեք անձ»:
Քննչական կոմիտեին հարկ եմ համարում տեղեկացնել, որ իրավաբանական միջին կարգի գիտելիքներ ունեցող մարդիկ հստակ գիտեն, որ քննչականին դեռևս հինգ ամիս առաջ հայտնի դեպքով չի կարող հինգ ամիս անց լինել անմիջականորեն ծագած հիմնավոր կասկած:
Անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալությունն օրենսդիրը նախատեսել է այն դեպքերի համար, երբ «աչքիդ առաջ» կատարվում է հանցագործություն, կամ շատ կարճ ժամանակ առաջ հանցանք կատարած անձը փորձում է փախչել և անհրաժեշտ է կանխել այդ փախուստը:
Մյուս դեպքերում, հատկապես հինգ ամիս առաջ տեղի ունեցած հնարավոր հանցագործությամբ և այդ հանցագործությանն անձի առնչության մասին անգամ օրեր առաջ իմանալու պարագայում անհնար է որպես ձերբակալման հիմք ընտրել ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԾԱԳԱԾ հիմնավոր կասկածով ձերբակալությունը»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՅԴ-ականների ձերբակալությունները Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից են. Աբրահամյան
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան