Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով
Երևանի կենդանաբանական այգու վագրների ընտանիքը համալրվել է ևս մեկով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
«Բարերարներ, հայր և որդիներ Առաքելյանները այգուն նվիրաբերել են ամուրյան վագրի առանձնյակ:
Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնում բարերարներին այս նվիրատվության համար և վստահեցնում, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիներին պատշաճ պայմաններ ապահովելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին