«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը նաև հաղորդում վարելով է զվաղվում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի «Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Թագուհի Ղազարյանը, բացի պատգամավորական գործունեությունը, պարզվում է, նաև հաղորդում վարելով է զվաղվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բոլորովին վերջերս մայրաքաղաքային սփռման համար լիցենզիա ստացած «ԲունTV»-ով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ղազարյանը «Երկիր Նաիրի» հաղորդումն է վարում:
Թեև «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը (հոդված 2, կետ 1-ին) Ղազարյանին արգելում է այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից, այնուամենայնիվ, պատգամավորը հաղորդում է վարում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել հեռուստաընկերությունից՝ ինչու են հաղորդավար հենց պատգամավորին ընտրել, և որքան աշխատավարձ է նա ստանում:
«Քանի որ սա հաղորդում է՝ կառուցված կոնկրետ աշխատության շուրջ, դեռ նախորդ տարի Թագուհի Ղազարյանի աշխատասիրությամբ լույս տեսած «Երկիր Նաիրի»-ի մասին է հաղորդումը, հետևաբար նա էլ հենց հաղորդման հեղինակ-վարողն է»,- մեզ հետ զրույցում պարզաբանեցին «ԲունTV»-ից: Փաստորեն, ստացվում է՝ ոչ թե հեռուստաընկերությունն է Ղազարյանին առաջարկել հաղորդում վարել, այլ գուցե պատգամավորն ինքն է հաղորդում վարելու առաջարկով հանդես եկել, ինչն էլ ՀԸ-ն չի մերժել:
Այս ամենի մասին, իհարկե, նաև Թագուհի Ղազարյանի տեսակետն էինք ցանկանում լսել, նա, սակայն, մեր զանգերին ու հաղորդագրություններին հարկ չհամարեց արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է վարձատրությանը, ասացին, թե կամավոր է աշխատում՝ առանց վճարի, այսինքն՝ պատգամավորն աշխատում է առանց աշխատավարձի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա