Խոսքը ռազմահայրենասիրական պարապունքների մասին չէ. ԿԳՄՍ նախարար
«Գործ ունենք ամենատարրական ապատեղեկատվության հետ, որը պարզ էր նաև շրջաբերականի տեքստից»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, որ մամուլը գրել էր Ժ.Անդրեասյանը հրահանգ է իջեցրել դպրոցներում ռազմահայրենասիրական պարապունքները հանելու մասին։
Նա նշեց, որ այդ շրջաբերականն ուղարկվել էր իր՝ նախարարի տեղակալ եղած ժամանակ և վերաբերում է բացառապես մի դեպքի, որ զինվորական բնույթ կրող կառույցները, որտեղ, օրինակ կա զենքի առկայություն, զինված մարդիկ, չտեղակայվեն դպրոցի շենքում։
«Խոսքը գնացել է ոչ թե պարապմունքների, խմբակների, տարբեր տիպի ուսումնական ծրագրերի մասին, որոնք եղել են, անցկացվում են, նոր չափորոշիչների շրջանակներում դրանք պետք է շատ ավելի արդյունավետ ու գործնական դառնան, մենք նաև ռազմամարզական ճամբարներն ենք պարտադիր դարձնում 11-րդ դասարանի երեխաների համար, այլ ուղղակի զինված բնույթ ունեցող կառույցները դպրոցական և ուսումնական այլ շենքերի տարածքից հեռու պահելու մասին»,- ասաց Ժ.Անդերասյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին