Փաշինյանի՝ միայն միջազգային հարաբերությունների ոլորտում «կերած բողկերը» պաշտոնական Երևանի համար տարիներ շարունակ խնդիր են առաջացնելու. Մամիջանյան
«Որևէ արդյունավետ քայլ, որն իրապես միտված կլինի երկու հայկական պետությունների անվտանգության բարձրացմանը, այս իշխանության կողմից երբեք չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, Փաշինյանն ասուլիսը հրավիրել էր մի քանի նախադասություն հնչեցնելու համար, դրանցից մեկն այն անհեթեթությունն էր կապված ՀՀ ռազմավարական դաշնակցի հետ։
«Փորձեց հերթական անգամ մաքուր ադրբեջանական թեզեր հնչեցնել։ Օրինակ, ՄԱԿ-ի 4 բանաձևերի հետ կապված, որոնց մասին փաստացի միայն ադրբեջանցներն ու Փաշինյանն են խոսում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն արդեն մոտ մի տաս անգամ ասել է, որ պատրաստ է ստորագրել ռուսական, պայմանական ասած արևմտյան տարբերակները։
«Բայց դա ֆիզիկապես հնարավոր չէ, քանի որ ռուսական տարբերակը ենթադրում է Արցախի կարգավիճակի, Արցախի ինքնորշման հարցի հետաձգում, իսկ հավաքական արևմտյան տարբերակն Արցախյան հարց չէր ներառում։ Չեր ներառում, քանի որ մեր բոլոր եվրոպացի գործընկերները, որոնց հետ հասցրել եմ այս ընթացքում հանդիպել, անդադար նույնն էին պատասխանում՝ բայց ձեր կառավարությունն ինչ պահանջներ ներկայացել է, դրա շուրջ էլ բանակցել ենք։ Այսինքն, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի հարցը պաշտոնական Երևանի պահանջների շարքում չի եղել։
Որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել՝ ո՞նց հնարավոր է պատրաստ լինել ստորագրել երկու ահռելի քանակությամբ իրար հետ հակասություն ունեցող պայմանագրեր։ Փաշինյանական ստի և մանիպուլյացիաների հերթական սերիան է»,- ասաց Մամիջանյանը։
Նա ընդգծեց, որ Փաշինյանի և իր թիմակիցների միայն միջազգային հարաբերությունների ոլորտում «կերած բողկերը» իր հեռացումից տասնամյակներ հետո հայկական դիվանագիտության համար խնդիր են հանդիսանալու.
«Օրինակ, հայկական գյուղերի թրքական բնորոշումը, թուրքական անվանումների օգտագործումը։ Այս բոլորը պաշտոնական Երևանի համար տարիներ շարունակ խնդիր են առաջացնելու»։
Հարակից հրապարակումներ`
- Արման Աբովյանը՝ Փաշինյանին. Դուք ձեր թիմակիցների հետ չե՞ք խոսում
- Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի ասուլիսից հետո մենք պարզ ընտրության առաջ ենք
- Վահե Հովհաննիսյան. Պատասխանել Ալիև-Փաշինյան զույգին
- Խոսե՛ք,Փաշինյանը ձեզ հանցակից դարձրեց այսօր․ Էլիբեգովա
- Փաշինյանը հայտնել է, թե որ դեպքում չի ստորագրվի խաղաղության համաձայնագիրը
- Ինչո՞ւ Ադրբեջանը չի վերադարձնում գերիներին, հարց չի՞ ծագում. Փաշինյան
- Ես ՀԱՊԿ-ի վրա հույս դնում եմ, այլ բան է, որ ՀԱՊԿ-ը կարող է հուսախաբ անի. Փաշինյան
- Մենք բանակցություններում ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում. Փաշինյան
- Փաշինյան. Գուցե ես ինքս խնդրեի ընդդիմությանը, ասեի՝ վրան խփեք
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովն ավարտվել է, բայց խոսակցությունը չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանին Միութենական պետության մաս կազմելու պաշտոնական առաջարկ չի եղել և չէր էլ կարող լինել. Փաշինյան
- Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Չեմ կարծում, որ մեր գործընկերների հետ վերջնագրերի լեզվով պետք է խոսենք
- Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պասերով ընկերություն են անում. Աշոտյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին