«Ոսկե գլոբուսի» դափնեկիրների թվում են՝ Սթիվեն Սփիլբերգ, Քեյթ Բլանշեթ և Քոլին Ֆարել
Լոս Անջելեսում կայացել է «Ոսկե գլոբուս» 80-րդ մրցանակաբաշխությունը։ Լավագույն ռեժիսոր է ճանաչվել Սթիվեն Սփիլբերգը։ Սա նրա երրորդ մրցանակն է այս մրցանակաբաշխության ընթացքում. առաջին երկուսին արժանացել է է 1994-ին և 1999-ին «Շինդլերի ցուցակը» և «Փրկելով շարքային Ռայանին» ֆիլմերի համար։
Սփիլբերգը նկարահանել է «Ֆաբելմաններ» դրաման՝ հիմնված Արիզոնայում և Կալիֆոռնիայում իր պատանեկության հիշողությունների վրա։ Այն պատմում է փոքրիկ Սեմի մասին, ով նկարահանելու իր մանկական կիրքը վերածել է բիզնեսի՝ ռեժիսուրայի։
Քեյթ Բլանշեթն արժանացել է «Լավագույն դրամատիկական դերասանուհի» մրցանակին Թոդ Ֆիլդի «Թար» ֆիլմում կատարած դերի համար։ Ֆիլմում նա խաղացել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի պատմության մեջ առաջին կին դիրիժորի դերը։
Դասընթացի ժամանակ անզգույշ արտահայտությունից հետո հարգված երաժշտի կյանքը սկսում է այլ հունով գնալ։
«Banshees of Inisherin» (Ինիշերինի բանշերը) ֆիլմը միանգամից երեք արձանիկի է արժանացել՝ լավագույն կատակերգական ֆիլմի և լավագույն սցենարի համար, ֆիլմում նկարահանված Քոլին Ֆարելն արձանիկ է ստացել լավագույն դերասան անվանակարգում։
Ֆիլմը երկու ընկերների մասին է, որոնց միջև վիճաբանություն է սկսվում հեռավոր իռլանդական կղզում:
«Ոսկե գլոբուսը» կոչվում է «Օսկար» մրցանակաբաշխության «մարզում»: Եվրանյուզի հաղորդմամբ, արդեն հանձնված մրցանակների հիման վրա կինոքննադատները մոտավոր կանխատեսում են անում գլխավոր կինոմրցանակաբաշխության ոսկե արձանիկների բաշխման վերաբերյալ, որը կանցկացվի այս տարվա մարտի 12-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան