Պետք է արձագանքենք՝ Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Երբ Բաքվի բռնապետական վարչախմբի պարագլուխը Հայաստանի Հանրապետության տարածքը «հռչակում է» ինչ-որ «Արևմտյան Ադրբեջան» կամ «բարբաջում» Արցախի՝ Ադրբեջանի մաս լինելու մասին, պետք է նրան հիշեցնել, որ, դիցուք, դեռևս 1924թ. Բաքվի պետական համալսարանի ուսանողները հարց էին տալիս այդտեղ դասախոսությունների շարքով հանդես եկող հռչակավոր արևելագետ, ակադեմիկոս Վ. Բարտոլդին՝ արդյո՞ք այդ տարածքն իրավունք ունի՞ կոչվելու Ադրբեջան, թե՞ այն Շիրվանն է։
Ի պատասխան՝ ակադեմիկոսը հստակորեն արձանագրում է, որ եթե պետք լիներ գտնել անվանում նշված տարածքի համար, ապա այն պետք է կոչվեր Առան, այլ ոչ թե Ադրբեջան։
Քանիցս նշել եմ, որ մենք պետք է արձագանքենք (ավելի լավ է նախահարձակ լինենք), ոչ թե այն պաշտպանողական մտայնությամբ, որ Հայաստանը գոյություն չունեցող «Արևմտյան Ադրբեջան» չէ, այլ որ հենց Ադրբեջանական Հանրապետություն կոչեցյալն Ադրբեջան չէ, որը բացարձակ ճշմարտություն է։
Խտապատկերում հարց ու պատասխանի բնօրինակն է, ըստ՝ Бартольд В. В., Сочинения, том 2, часть 1, Москва, 1963, стр. 703»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին