Վլադիկ Առաքելյանը չի հրաժարվում լինել ՀՖՖ Գործկոմի անդամ
«Գանձասարի» ներկայացուցիչ Վլադիկ Առաքելյանը չի հրաժարվում լինել ՀՀ Գործկոմի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հաղորդագրությունից։
«Սիրով տեղեկացնում ենք Ձեզ , որ ԳԱՆՁԱՍԱՐ ՖԱ ներկայացուցիչ Վլադիկ Առաքելյանը չի հրաժարվում լինել ՀՖՖ Գործկոմի անդամ լինելուց»,- ասված է հաղորդագրությունում։
Դեկտեմբերի 28-ին ՀՖՖ գրասենյակում անցկացվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 23-րդ հերթական ժողովը, որի օրակարգում եղել է նոր Գործկոմի անդամների ընտրությունը:
Քվեարկությունն ընթացել էր երկու փուլում: 8 թեկնածու ընտրվել էր առաջին փուլով, իսկ քվեարկության երկրորդ փուլով ընտրվել էր Գործկոմի 9-րդ անդամը: Քվեարկության երկրորդ փուլին մասնակցել էին «Գանձասարի» ներկայացուցիչ Վլադիկ Առաքելյանը և Կիմ Առաքելյանը «Փյունիկից»:
Քվեարկության 2-րդ փուլի արդյունքներով Գործկոմի անդամ էր ընտրվել Վլադիկ Առաքելյանը՝ ստանալով 8 ձայն, սակայն հայտարարել էր, որ ինքնաբացարկ է հայտարարում:
Քվեարկության արդյունքում ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամներ են ընտրվել Անդրանիկ Ադամյանը, Վլադիկ Առաքելյանը, Տիգրան Ղարաբաղցյանը, Բագրատ Նավոյանը, Արմեն Նիկողոսյանը, Կարեն Շաբոյանը, Արթուր Սահակյանը, Դավիթ Սարգսյանը և Տիգրան Վիրաբյանը: