Քաղաքագետ. Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Լրահոսն եմ նայում՝ բավական շատ նյութ կա ՀՅԴ թեմայով։ Մի կողմից լուրեր ու մեկնաբանություններ բռնապետական այս ռեժիմի կողմից Դաշնակցության դեմ սկսած հալածանքների նոր ալիքի մասին, մյուս կողմից՝ Արցախն այս վիճակից դուրս բերելուն ուղղված գործողություններ, որոնք կազմակերպվել են ՀՅԴ կողմից միջազգային հարթակներում։
Մտածում եմ՝ ամեն ինչ օրինաչափ է։ Պարզ է, որ եթե Դաշնակցությունը Ֆրանսիայում հանուն Արցախի ցույց և ֆրանսիական քաղաքական էլիտաների համախմբում է կազմակերպում, Նիկոլի իշխանությունն էլ այստեղ պետք է հալածի դաշնակցականներին։ Եթե ՀՅԴ-ն ՍոցԻնտերնում Բերձորի միջանցքը բացելու պահանջով հակաադրբեջանական հայտարարություն է անց կացնում, ապա Նիկոլն էլ այստեղ պետք է դաշնակացականներ ձերբակալի։
Ի՞նչն է սխալ։ Ամեն մեկն իր դերում ու առաքելության շրջանակներում է մնում»։
Հարակից հրապարակումներ`
- Հավաքին մասնակցելու նպատակով անձանց առերևույթ նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ
- ՀՅԴ-ականների ձերբակալությունները Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից են. Աբրահամյան
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- ՔԿ-ն՝ դաշնակցականների տներում խուզարկությունների մասին
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան