Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի նոր՝ «կրակեն» շտամի մասին և որքանով է այն վտանգավոր
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր «կրակեն» շտամով վարակվելու առաջին դեպքը։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ օմիկրոնի նոր մուտացիայով վարակված հիվանդը Պենզայի մարզից է։
«Կրակեն»-ը XBB.1.5 կորոնավիրուսի մուտացիա է, որն արդեն ակտիվորեն տարածվում է ԱՄՆ-ում։ ԱՀԿ փորձագետների կարծիքով՝ «կրակենը» եզակի է միայն գենետիկական տեսանկյունից։ Կլինիկական ախտանշաններով այն գրեթե անհնար է տարբերել «օմիկրոն»-ի այլ շտամներից, սակայն ավելի վարակիչ է։
Ի՞նչ է հայտնի նոր շտամի մասին և որքանով է այն վտանգավոր
«Միր-24»-ի հետ զրույցում ասել է իմունոլոգ Նիկոլայ Կրյուչկովի կանխատեսմամբ, կրկին մեծ բռնկում կլինի, մասնավորապես, հունվարի երկրորդ կեսից սկսվող ժամանակահատվածը՝ փետրվար-մարտ ներառյալ, չափազանց վտանգավոր է։
««Կրակեն»-ը կուժեղացնի այս բռնկման երկրորդ մասը՝ ավելի դժվարացնելով դրա հետ գործ ունենալը: Կարծում եմ, որ Ռուսաստանում «Կրակեն»-ը կսկսի որոշակի դերակատարում ունենալ փետրվարի վերջից ոչ շուտ, գուցե մարտի սկզբից»,- նշել է նա։
Կրյուչկովի կարծիքով՝ «կրակեն»-ի և «օմիկրոն»-ի այլ շտամների լայն տարածման հիմնական պատճառներից մեկը Չինաստանում սահմանափակող միջոցների վերացումն էր։ Իմունոլոգը դրանում տեսնում է նաև քաղաքական ենթատեքստ՝ հիշեցնելով տեղի բնակիչների դժգոհությունը իշխանությունների կոշտ հակաքովիդային քաղաքականությունից, որը շատ քաղաքներում վերածվել է ոստիկանության հետ բախումների։