Կարծես թե աշխատում է. Ջանեթ Յելենը՝ ռուսական նավթի գնի առավելագույն շեմի մասին
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ռուսական նավթի արևմտյան սահմանաչափերը, ըստ երևույթին, հասնում են իրենց հայտարարած նպատակներին՝ ռուսական նավթը շուկայում պահել՝ միաժամանակ սահմանափակելով Ռուսաստանի եկամուտները, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։
Հում նավթի գների առավելագույն շեմը սահմանվել է դեկտեմբերի 5-ին G7-ի երկրների կողմից և ենթադրում է ապահովագրական, ֆինանսական և այլ ծառայությունների մատուցման արգելք մեկ բարելի դիմաց 60 դոլարից բարձր գնով առաքվող բեռների համար:
Ըստ Յելենի, ստացվող տեղեկությունները ցույց են տալիս, որ երկրներն օգտագործում են գների սահմանափակումներ շահավետ գործարքներ ապահովելու համար:
Ռուսական Urals տեսակի նավթը Եվրոպայի համար հունվարի 10-ին վաճառվել է մեկ բարելի դիմաց 52,48, Brent տեսակի նավթը՝ 80,82 դոլարով:
Հարակից հրապարակումներ`
- «Մեծ յոթնյակ»-ը և Ավստրալիան համաձայնության են եկել ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանաչափի շուրջ
- ԵՄ-ի բանակցությունները նավթի գնի շուրջ հետաձգվել են՝ տարաձայնությունների պատճառով
- ԱՄՆ-ը դիտարկում է ռուսական նավթի նկատմամբ սահմանել մաքսատուրքեր
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են