«Ժողովուրդ». Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությանը «սև ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սև ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է:
«Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սև ցուցակում»: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց «Սիլ գրուպ» -ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ նշելով. ««Սիլ ինշուրանս»-ը երբևէ չի ներառվել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում» :
Հիշեցնենք՝ անցած տարեվերջին գլխավոր դատախազությունը դատական կարգով վիճարկել է Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը։ Այս շենքը, ինչպես հայտնի է, պատկանում է «Գռզո պլազա» ՍՊԸ-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան