Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան
Արցախ-Հայաստան հեռուստակամուրջի ժամանակ ՀՀ-ում մնացած Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը ներկայացրեց Հայաստանում մնացած արցախցիների խնդիրները:
Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանում Արցախի քաղաքացիներն ունեն կեցության, սննդով և առողջապահական ծառայություններով ապահովելու խնդիր: Ղազարյանի խոսքով՝ Հայաստանում արցախցիները հիմնականում տեղակայված են Գորիսում, իսկ առողջապահական խնդիրներ ունեցողները գտնվում են Երևանում:
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության ձևավորած աշխատանքային խմբի հետ ակտիվ աշխատանքներ են տարվում առկա խնդիրները լուծելու համար:
Անդրադառնալով Արցախի շրջափակման վերաբերյալ միջազգային արձագանքին՝ Սերգեյ Ղազարյանն առանձնացրեց դեկտեմբերին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որի արդյունքով հասցեական հորդոր է հնչել Ադրբեջանին, որպեսզի դադարեցնի բլոկադան, նման կոչեր են հնչել նաև այլ միջազգային կազմակերպություններից:
«Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության»,-հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԳ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան