
Հայաստանի կառավարիչներն Արցախի անվտանգության կիսատ-պռատ երաշխավորն են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության հարցում Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը որակում է անմիտ։
«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Սերժ Սարգսյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ։
«Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց, մի տեսակ, կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը», - ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: