Ալեն Ղուլյան. Էկոդեսանտները բողոքում են՝ գումարը չեն կարողանում ստանալ
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը, որ հետևում է ադրբեջանցիների գրառումներին, բարձրաձայնում է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն մակ ամիս փակ պահող «էկոակտիվիստի» դժգոհության մասին։
Նա հրապարակել է ադրբեջանցու գրառման լուսանկարներն ու մանրամասնել՝ Շուշիում ճանապարհը փակած ադրբեջանցին բողոքում է, որ քաղաքի բանկոմատներում գումար չկա։ Բանկոմատներից մեկը Կապիտալ բանկինն է, մյուսը՝ Ադրբեջանի միջազգային բանկինը։
Եվ ահա, զինվորականների, շինարարների, լրագրողների ու այնտեղ գտնվող «բնապահպանների» մեծ մասն իրենց աշխատավարձը ստանում են Կապիտալ բանկից։ Մարդկանց ստիպում են աշխատավարձը ստանալ Ադրբեջանի միջազգային բանկից, որը 10 մանաթ կանխիկացման համար պահում է 3.50 մանաթ կամ 2330 դրամի համար 816 դրամ։
Ղուլյանը մանրամասնում է, որ Kapital Bank ընկերության բաժնետոմսերի 99.87%-ը պատկանում է «Pasha Holding»-ին, որի սեփականատերերը Լեյլա և Արզու Ալիևաներն են՝ Ադրբեջանի «ֆլորայի ու ֆաունայի գլխավոր պահապանի» դուստրերը։ Այս ընտանիքի ֆինանսական բոլոր խարդախությունները իրականացվում են նաև Ադրբեջանի միջազգային բանկի միջոցով։
Հարակից հրապարակումներ`
- 120.000-ից ավելի մարդ ենթարկվում է էթնիկ զտումների՝ հայրենի բնակավայրերը լքելուն պարտադրելու նպատակով. «Թաթոյան» հիմնադրամ
- Թաթոյան. ՄԱԿ-ը միակ միջազգային կազմակերպությունն է, որի անունը գրված է եռակողմ հայտարարության մեջ, բայց մինչ այսօր ոտք չի դրել Արցախ
- «Բնապահպան ակտիվիստ առաջնորդներն» ուղիղ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարությունից․«Թաթոյան» հիմնադրամ