Արցախից Հայաստան զանգել չեն կարողանում, ինտերնետ չկա
Արցախում ինտերնետ կապ չկա։ Տարածված լուրերը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեցին «Ղարաբաղ Տելեկոմ»-ից։
«Թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում վնասվել է մալուխ։ Դեռ տեղեկություն չունենք՝ կապի վերականգնման ուղղությամբ աշխատանքներ իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ։ Հայաստանում գործող օպերատորներին էլ զանգեր չենք կարողանում իրականացնել»,-հայտնեցին ընկերությունից։
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։
Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։
Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ։
Հարակից հրապարակումներ`
- «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ»-ն հրապարակել է հովհարային անջատումների գրաֆիկը
- Արցախում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան