Զախարովան անհեթեթ է համարում հայտարարությունները, թե ՌԴ-ն վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար
Հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, անհեթեթ են։ Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, նրանք արմատացած են պատմության խորքերում: Մենք վճռական ենք ամեն կերպ շարունակելու ամրապնդել ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ փոխգործակցությունը ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ։ Այս ֆոնին Երևանից հնչող հայտարարությունները, թե ռուսական ներկայությունը որոշակի վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, աբսուրդ են»,- ասել է նա։
Զախարովան ընդգծել է, որ ռուս զինվորական սահմանապահները տասնամյակներ շարունակ զգալի ներդրում ունեն Հայաստանի անվտանգության ապահովման և սահմանների պահպանման գործում։
«Սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել, ավելին, ավելի վաղ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հրապարակավ հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը համապատասխանում է հանրապետության ազգային շահերին։ Իսկ ահա արկածախնդիրները, որոնք կոչ են անում մեր զինծառայողներին ցույց տալ հեռանալու դուռը, ակնհայտորեն չեն գիտակցում նման քայլի իրական հետևանքները»,- նշել է դիվանագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան