Վրաց-հայկական սահմանին գտնվող Չանախչի գյուղում 180 մետր խորությամբ ջրհոր կկառուցվի
Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի շրջանում՝ վրաց-հայկական սահմանին գտնվող Չանախչի գյուղում խմելու ջրի մատակարարման համակարգ անցկացնելու համար Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է հայտարարել:
Չանախչի գյուղի բնակչուհի Աննա Վերմիշյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրուցում ասել է, որ խմելու ջրի խնդիրը գյուղի գլխավոր և առաջնային հարցերից է:
«Բնականաբար, կցանկանամ, որ առաջնայինը խմելու ջրի հարցը լուծվի, և վստահ եմ, որ ինձ հետ կհամաձանեն նաև գյուղի մյուս բնակիչները»,-նշեց Վերմիշյանը:
Հատկանշական է, որ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցներում Չանախչի գյուղի բնակիչները և հատկապես տարեցները նույնպես գյուղի առաջնային խնդիներից են համարել խմելու ջրի բացակայութունը:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։