Վերջ տվեք այս իրավիճակում ռուսներին թիրախավորելը. Ռուբեն Վարդանյան
«Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, շատ քիչ քանակով են այստեղ գտնվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռուս խաղաղապահների և՛ քանակն ավելացնենք, և՛ զենքը, և՛ լուծենք երկարաժամկետության հարցը»,- այս մասին Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ ռուս խաղաղապահն այստեղ իրեն ավելի լավ զգա, ռուս խաղաղապահը զգա, որ ինքն այստեղ իսկապես մեծ դեր է խաղում, զգա, որ հայերը ոչ թե իր դեմ են, այլ իր կողքին է կանգնած, որովհետև իրենք մեր կողքն են կանգնած։
«Վերջ տվեք այս իրավիճակում ռուսներին թիրախավորելը։ Վերջացրեք։ Ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք այստեղ չէինք լինի ընդհանրապես։
Ինչո՞ւ եք ամեն անգամ հարցը տալիս։ Ուզում եք, որ քննադատե՞նք։ Չեմ անելու ես այդ բան։ Ես հասկանում եմ՝ ինչի համար են իրենք պետք այստեղ։ Իրենք չլինեին, մենք չէինք լինի։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահներն այստեղ երկարաժամկետ մնան, ուժեղանան, մենք էլ իրենց կողքը կանգնած լինենք»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Լրագրողի հարցին՝ չե՞ք ուզում հստակեցնել՝ ձեզ գոհացնո՞ւմ է ռուս խաղաղապահ առաքելության կատարած այս պահի գործողությունները, թե՞ ոչ, Ռուբեն Վարդանյանն ասաց. «Ես ձեր հարցին պատասխանեցի»։
Տեսակամուրջի մասնակից Արցախի Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանն ասաց. «Եթե անգամ լինում է որևէ խնդիր, մենք քննարկում ենք խաղաղապահների ղեկավարության հետ։ Այս վերջին սադրանքի կարևորագույն նպատակներից մեկը հենց կայանում է դրանում, որ հայ բնակչության մոտ դժգոհության ալիք բարձրանա ուղղված ռուս խաղաղապահների դեմ։ Հիմա, ըստ ձեզ, ի՞նչ պետք է անի հայկական կողմը։ Ադրբեջանական սադրանքի ջրաղացին ջուր լցնի՞։
Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ ստեղծված իրավիճակում լուծում գտնելը միայն ռուս խաղաղապահների խնդիրը չէ։ Ովքեր իրենց համարում են քաղաքակիրթ, առաջադեմ, այդ բոլոր շրջանակների խնդիրն է։ Սա միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, սա արժեքների խնդիր է»։
Հարակից հրապարակումներ`
- Մհեր Մուսայելյան. Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ պահելն ազդում է արցախցիների առողջական վիճակի վրա, վիրահատություններ չեն արվում, դեղորայք չկա
- Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան
- Ռուբեն Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին