Մենք կողմ ենք Ադրբեջանի հետ քաղաքական երկխոսությանը, ոչ թե՝ տեխնիկական. Ռուբեն Վարդանյան
«Երկխոսությունը պետք է բխի այն բազայից, որի վրա հիմնվում են և ամրագրված է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Մենք ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության, բայց ոչ այն ամենի քայլ առ քայլ տալու ռեժիմով, որոնք պայմանավորվել էինք ձեռք չտալ, այլ այն հիմքի վրա, որն ընդհանրապես հնարավոր է երկու հարևանների երկխոսության համար»,-Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հետևողականորեն խախտում է պայմանավորվածությունները՝ Փառուխի դեպքերի և միջանցքը փակելու օրինակներով։
Նա հայտնեց, որ Ադրբեջանը հրաժարվում է երկխոսությունից և, որ մինչ այս երկխոսության մասին խոսակցությունները տեխնիկական մակարդակի վրա են եղել, ոչ մի խոսք չի գնացել այն մասին, թե ինչպես պետք է քաղաքական լուծում տրվի Արցախի հարցին, որը, միևնույնն է, կանգնած է բոլոր կողմերի առաջ։
Անդրադառնալով Արցախի կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ Ռուբեն Վարդանյանն ասաց, որ այն Արցախի նախագահի որոշումն է։
«Բլոկադայի պայմաններում պահանջվում են ոչ ստանդարտ, բոլորին մեկ թիմի մեջ միացնող որոշումներ՝ ելնելով նրանից, որ Արցախի և՛ ղեկավարությունը, և՛ ժողովուրդը որոշում են ընդունել, որ մենք պայքարում ենք սեփական հայրենիքում ապրելու իրավունքի համար, որ պայքարում ենք սեփական օրենքներով ապրելու իրավունքի համար և սա նշանակում է բավականին կոշտ դիրքորոշում։
Այն տարբերվում է Հայաստանի ղեկավարության դիրքորոշումից, որի մասին մենք Արցախի Անվտանգության խորհրդում հնչեցրել ենք։ Մենք կողմ ենք քաղաքական, ոչ թե տեխնիկական՝ ինչ-որ ճանապարհի չափերի շուրջ երկխոսության, ինչն առաջարկում է Ադրբեջանը»,-հայտարարեց Ռուբեն Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
- 30 հազար երեխա Արցախում զրկված է Երեխաների իրավունքների կոնվենցիայով սահմանված իրավունքներից. Գեղամ Ստեփանյան
- Վերջ տվեք այս իրավիճակում ռուսներին թիրախավորելը. Ռուբեն Վարդանյան
- Մհեր Մուսայելյան. Ադրբեջանի կողմից ճանապարհը փակ պահելն ազդում է արցախցիների առողջական վիճակի վրա, վիրահատություններ չեն արվում, դեղորայք չկա
- Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ, այլ ամբողջ քաղաքակիրթ հանրության. Սերգեյ Ղազարյան
- Ռուբեն Վարդանյան. Սա ոչ թե պայքար է բլոկադայի դեմ, այլ հանուն մեր հողում ապրելու իրավունքի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան