Մահացել է գերմանացի սուպերմոդել և դերասանուհի Տատյանա Պատիցը
56 տարեկանում մահացել է գերմանացի սուպերմոդել և դերասանուհի Տատյանա Պատիցը, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ տեղեկությունը ստացվել է Նյու Յորքի «Model CoOp» գործակալությունում սուպերմոդելի ներկայացուցչից։ Ըստ աղբյուրի՝ մոդելի մահացել է կրծքագեղձի քաղցկեղից։
Տատյանա Պատիցը 1980-1990-ական թվականներին փայել է համաաշխարհային պոդիումներում։ Նա Քրիստի Թարլինգթոնի, Լինդա Էվանգելիստայի, Սինդի Քրոուֆորդի, Նաոմի Քեմփբելի և Քեյթ Մոսի հետ միասին եղել է, այսպես կոչված, սուպերմոդելների «մեծ վեցյակի» անդամ։
Պատիցը ծնվել է Համբուրգում։ Մայրը էստոնացի էր, հայրը՝ գերմանացի։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։
Իր կարիերայի ծաղկման շրջանում Պատիցն ակտիվորեն համագործակցել է Vogue ամսագրի հետ և մեկ անգամ չէ, որ հայտնվել է նրա շապիկին ։ Պարբերականի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը գերմանացի սուպերմոդելին անվանել է «եվրոպական շքեղության խորհրդանիշ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները