Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է ժամանում
Հունվարի 12-ից 14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում տիկին Յաել Բրոն-Պիվեն իր հայ պաշտոնակցի՝ պարոն Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից հայտնում են՝ այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։
Ըստ աղբյուրի, Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։
Տիկին Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին