2022թ-ին բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5% և 37.1%-ով:
2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ, իսկ 2022թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Հանրապետության դիտարկվող 5 քաղաքներում 2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, 2-ում (այդ թվում մայրաքաղաքում)՝ 0.1% գնաճ, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2022թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.3% և 7.2% գնանկում: 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է բենզինի 14.8% գնանկում և դիզելային վառելիքի` 13.7% գնաճ:
2022թ. հունվար-դեկտեմբերին 2021թ. հունվար-դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 11.5% և 37.1%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ տարում որքանով են բարձրացել առաջին անհրաժեշտության պարենային մթերքների գները
- Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 8.3%
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին