Անդրեն դիմել է հայ հայտնիներին՝ մի լռեք
Ստեփանակերտում ծնված հայտնի երգիչ Անդրեն դիմել է աշխարհի տարբեր երկրում ապրող, համացանցում մեծ լսարան ունեցող հայ հայտնիներին՝ բարձրաձայնելու այն մասին, որ Արցախի Հանրապետությունը մեկ ամսից ավելի շրջափակված է։
«Հենրիխ Մխիթարյան, Արթուր Ալեքսանյան, Արթուր Աբրահամ, Լևոն Արոնյան, Ռազմիկ Ամյան
Տղերք ջան բարձրաձայնեք Արցախի խնդրի մասին, տարածեք ձեր էջերում, խնդրում եմ խոսեք, մի լռեք:
Սիրելի հետևորդներ ջան մեկնաբանություններում նշեք բոլոր հայ հայտիներին, թող միանան»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Նշենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։
Հարակից հրապարակումներ`
- Դե, մի լռեք, գործեք, ով կարող է ազդել դրա վրա. Սաթի Սպիվակովան՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին
- ԼՂ ֆիզիկական շրջափակումը համարժեք է նրա բնակչությանը դանդաղ մահվան դատապարտելուն․ Հենրիխ Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին