ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ․ Ավետիք Իշխանյան
Հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Նորից ու նորից կրկնեմ՝ ԼՂ կարգավիճակի հարցն առաջին հերթին կախված է Հայաստանի և ԼՂ հստակ դիրքորոշման հետ։ Ձեր անգործության և անինքնավստահության մեղքերը մի բարդեք այլ երկրների վրա։Համախմբվեք, հաստատակամություն ցուցաբերեք և ճանաչեք Արցախի անկախությունը, ապա միավորվեք։ Միայն այդ դեպքում և միջազգային իրավունքը և գուցե Ֆրանսիան կլինեն ձեր կողքին։ Հիշեք Շառլ դը Գոլի խոսքերը․ «Ընտրիր ամենադժվար ճանապարհը և դու մրցակիցներ չես ունենա»։
Այսօր, իմ տպավորությամբ, միայն Արցախի ժողովուրդն է հաստատակամ և եթե արցախցիները շարունակեն իրենց համառ պայքարը, անկասկած հաջողության կհասնեն։ Բայց ինձ զարմացնում է Հայաստանի իշխանության , նաև ժողովրդի կեցվածքը։Ես այլ նման պետություն չգիտեմ, որ իր հայրենակիցներին թողնի բախտի քմահաճույքին, ցեղասպանության վտանգի տակ։
Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն։ Ինձ զարմացրեցին նաև Հայաստանի պաշտոնյաների ուրախ, ժպտերես դեմքերը, կարծես ամեն ինչ հիասքանչ է, չկա շրջափակված Արցախ, հայ գերիներ։ Ի՞նչ ասեմ․․․»
Հարակից հրապարակումներ`
- Ահա նրա խոսքերը, որոնց տակ ստորագրում եմ․ Ավետիք Իշխանյան
- Ոստիկանության, քննչական, ԱԱԾ ղեկավարները հայրենիքի հաշվին «ընտանիք են պահում»․ Ավետիք Իշխանյան
- Համազգային խայտառակություն․ Ավետիք Իշխանյան
- Իշխանյան. Բռնապետիկ-դավաճանն իր սովորության համաձայն ֆռռցնելու է բոլորիդ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան