Հասարակություն 17:49 13/01/2023 Հայաստան

ՔՊ-ական մարզպետն ու համայնքի ղեկավարը միտումնավոր տապալել են դպրոցի տնօրենի մրցույթը

Շիրակի մարզի Արթիկ համայնքում այսօր հինգերորդ անգամ միտումնավոր տապալվեցին թիվ 4 դպրոցի տնօրենի ընտրությունները: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դպրոցի նախկին տնօրեն Նունե Գրիգորյանը, ով տնօրենի միակ թեկնածուն է։

Հինգ անգամ՝ սկսած 2022թ-ի հոկտեմբերից, նշանակվել է մրցույթ, սակայն չի կայացել՝ կառավարման խորհրդում Շիրակի ՔՊ-ական մարզպետի և Արթիկ համայնքի ղեկավարի ներկայացուցիչների բացակայության պատճառով: Քվորում ապահովելու համար պարտադիր է նրանց ներկայությունը:

Նունե Գրիգորյանը նշեց, որ ինչպես նախորդ մրցույթներին, այս անգամ ևս չեն մասնակցել Շիրակի մարզապետարանի կողմից առաջադրված երեք և Արթիկ համայնքի ղեկավարի կողմից առաջադրված մեկ ներկայացուցիչը։

«Կանխամտածված ձախողում են մրցույթն արդեն հինգերորդ անգամ։ Հինգ անգամ էլ եղել եմ միակ թեկնածուն։ Ինչ կառավարման խորդհուրդը ձևավորվել է, ոչ մի անգամ լիգումար նիստ չի գումարվել, այդ չորս անդամները բացարձակ անգործության են մատնել խորհրդի աշխատանքները։ Ի դեպ, խորհրդի նախագահը համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի կողմից առաջադրված Ցոլակ Հովհաննիսյանն է, որն ընդհանրապես իր պարտականություններին չի տիրապետում։

Օրենքի համաձայն՝ մրցույթը պետք է նա հայտարարի, բայց քանի որ բացակայում է, իր փոխարեն մրցույթ հայտարարում են խորհրդի հինգ ներկայացուցիչները, որոնք առաջադրվել են  մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության մեկ ներկայացուցիչը։ Ամիսներ շարունակ մրցույթներին մասնակցում են կառավարման խորհրդի այս հինգ անդամները, իսկ մարզպետ Նազելի Բաղդասարյանի օգնական Վանիկ Մարտիրոսյան, մարզպետարանի ներկայացուցիչներ Մարիամ Պետրոսյանը, Սևակ Պետոյանը, որը հանդիսանում է Արթիկ համայնքի ղեկավարի մամուլի խոսնակը, ինչպես նաև խորհրդի նախագահը մշտապես բացակայում են»,- ասաց Նունե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ խորհրդի քարտուղարը մրցույթի մասին նրանց ամեն անգամ պատշաճ ծանուցում է, ավելին, մրցույթից մեկ օր առաջ զանգել հիշեցրել է, բայց նրանք կամ անպատասխան են թողնում զանգերը կամ էլ նշում են՝ իրենց հարմար չէ։

«Այս անգամ էլ խորհրդի նախագահն ասել է՝ ինձ հարմար չէ, տեսեք, թե ինչ եք անում։ Սա նշանակում է, որ միտումնավոր խոչընդոտում, ձախողում են։ Հասկանում եմ, որ այս ամենը տանում է նրան, որ իրենց ուզած թեկնածուին նշանակեն։ Դա անում է մարզպետ-քաղաքապետ տանդեմը։ Ես այդպես եմ մտածում, հակառակ դեպքում ինչու չեն գալիս»,- ընդգծեց Նունե Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք մրցույթին չմասնակցելու այլ պատճառաբանություն ներկայացվում է, նախկին տնօրենն ասաց, որ նախորդ՝ չորրորդ մրցույթի ժամանակ ապահովել են քվորում, սակայն մարզետարանի ներկայացուցիչները դեմ են քվեարկել՝ նշելով, որ իր ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրն իրենց դուր չի եկել, այն պետք է փոխել։

«Ես փոխել եմ, նոր ծրագրով եմ ներկայացել, հիմա հարց եմ տալիս՝  ինչո՞ւ չեկաք։ Իրականում պետք է ներկայացնել հինգամյա ծրագիր, ինչը ես արել եմ։ Ծիծաղելի է, բայց ինձ ասում են՝ գրի, թե որ թվին ինչ պետք է անել։ Բայց դա հնարավոր չէ, միգուցե որոշել եմ մարզադաշտը վերանորոգել 2023 թվականին, բայց կհաջողվի 2025-ին։ Դրա համար դա կոչվում է հնգամյա, այլ ոչ թե ամենամյա ծրագիր։ Ի վերջո հնգամյա զարգացման ծրագիրը տարբերվում է ամենամյա աշխատանքային պլանից»,- նշեց նա։

Նունե Գրիգորյանն Արթիկի թիվ 4 դպրոցում աշխատել է 2011 թվականից։ Այդ ժամանակ նա  փոխտնօրեն էր։ Նրա խոսքով՝ այդ տարիներին դպրոցը գտնվում էր փակման եզրին՝ շենքային վատ պայմանների, քիչ աշակերտների թվաքանակի պատճառով։ 2017 թվականին ընտրվել է տնօրեն, երբ  դպրոցն ուներ 113 աշակերտ, իսկ այսօր՝ 200-ից ավելի են։

«Գտել եմ բարերարներ՝ Հայ կրթական հիմնարկության շնորհիվ ամբողջ դպրոցը վերանորոգվեց։  Այսօր այն համարվում է քաղաքի լավագույն կրթօջախներից մեկը՝ շենքային բարեկեցիկ պայմանների և մանկավարժական կազմի շնորհիվ։  Փաստորեն այս մարդկանց դուր չի գալիս, որ դպրոցը վերանորգվել է, միգուցե ասեն, թե ինչու»,- նշեց Նունե Գրիգորյանը։

Հարցին՝ դիմե՞լ է ԿԳՄՍ նախարարին, նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, թե չի կարծում նախարարությունում տեղյակ չեն, քանի որ մրցույթին միշտ ներկա է գերատեսչության ներկայացուցիչը. «Նախարարությունից որևէ արձագանք չկա,  քար լռություն է, իսկ մարզպետն ու համայքնի ղեկավարը հանգիստ իրենց գործն են անում։ Ուզում եմ հարց տալ նրանց՝ որն է պատճառը, որ չեն ցանկանում ես աշխատեմ, մինչդեռ ուզում են ծնողներն ու մանկավարժները։ Ձեզ ի՞նչն է խանգարում»։

Նունե Գրիգորյանի խոսքով՝ այժմ պետք է հինգ օրվա ընթացքում նոր մրցույթ անցկացվի, դա օրենքի պահանջն է։

«Եթե քվորում չապահովվի, վստահ եմ, որ այդպես էլ կլինի, կամ էլ ԶԼՄ-ներում հրապարակումներից հետո մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները կգան ու նորից դեմ կքվեարկեն առանց հիմնավոր պատճառների, արդեն կնշանակեն իրենց նախընտրելի թեկնածուին»,- ասաց նախկին տնօրենը։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}