Արցախի հիվանդ քաղաքացին՝ Բաքվի քարոզչամեքենայի զոհ
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքում հայտնվել էր 2023 թ. հունվարի 1-ին Ճարտարից ոչ հեռու։ Ունենալով առողջական խնդիրներ՝ նա արոտավայրից տուն վերադառնալիս մոլորվել էր։
Արցախի Հանրային հեռուստաընկերության հաղորդմամբ, առողջապահության նախարարության հոգեթմրաբանական դիսպանսերում հաստատում են, որ Թորոս Ղազարյանը հոգեական խնդիրներ ունի, դիսպանսերում հաշվառված է 2018 թվականից հոգեկան և վարքային խնդիրներ ալկոհոլի ազդեցության հետևանքով ախտորոշմամբ։ 2018 թվականից ի վեր տարեկան 2-3 անգամ հոսպիտալացվել է։
«Իսկ Բաքուն չի խորշել խնդիրներ ունեցող մարդուն քարոզչական գործիք դարձնելուց, բայց հենց ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեսանյութերում հստակ երևում է, որ քաղաքացին հոգեկան առողջության խնդիրներ ունի»,- նշվում է Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունը Թորոս Ղազարյանի՝ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան