Արևմուտքը ձգտում է Կիևին ժամանակակից զենք մատակարարել ռուսական զինված ուժերի հարձակման պատճառով
Արևմտյան երկրները փորձում են արագորեն ժամանակակից սպառազինություն փոխանցել Ուկրաինա և, մասնավորապես, տանկեր՝ վախենալով գարնանը ռուսական զորքերի հարձակումից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման գնահատականով հոդված է հրապարակել The New York Times թերթը։
Ըստ թերթի՝ արևմտյան պաշտոնյաներն ավելի ու ավելի են վախենում, որ Ուկրաինան ունի սահմանափակ հնարավորություն՝ նախապատրաստվելու գարնանը ռուսական ակնկալվող հարձակումը հետ մղելուն: Հոդվածագիրը նշում է, որ Կիևի գործընկերները ձգտում են փոխանցել «ժամանակակից զենքեր, որոնք նրանք նախկինում հրաժարվում էին մատակարարել՝ վախենալով սադրել Մոսկվային»։
Որպես օրինակ՝ թերթը բերում է ամերիկյան Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) մատակարարումը, ինչպես նաև Կիև տանկեր ուղարկելու արևմտյան մի շարք երկրների մտադրությունը։ պարբերականի համաձայն՝ թեև Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հենց սկզբից պահանջում էր տանկեր փոխանցել իրեն, այդ գործընթացն արագացել է միայն այս շաբաթ։ Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի իշխանությունները տանկեր ուղարկելու հարցում «դիրքորոշումը փոխելու բաց կոչ են արել արևմտյան երկրների դաշինքին»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
- Վրաստանը Ուկրաինային չի վերադարձնի առաքված «Բուկ» ՀՕՊ համալիրները
- Ռազմական գործողություններից Ուկրաինայի տնտեսությանը հասցված վնասը գերազանցում է 700 միլիարդ դոլարը
- Ստոլտենբերգ. Ուկրաինային զենքի մատակարարումն ավելի շուտ կհանգեցնի զինադադարի
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա