Մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում. Ժաննա Անդրեասյանը՝ ուսուցիչների գործուղման ծախսերի մասին
«Հիմա գործուղված ուսուցչի տրանսպորտային ծախսերի առավելագույն փոխհատուցումն ամսական 20200 դրամ է»,- Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկարցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը:
Օրենքի նախագիծը հեղինակել են ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Սիսակ Գաբրիելյանը:
Նախարարը հավելեց, որ բոլոր այն վայրերում, որտեղ հանրային տրանսպորտ չի գործում, այդ փոխհատուցման միջոցները բավարար չեն լինում և հաճախ մարդիկ նաև իրենց աշխատավարձից են որոշակի գումար ծախսում տրանսպորտի համար:
«Սա իմ կարծիքով ցուց է տալիս, որ մենք շատ կիսատ ենք այդ խնդրին անդրադառնում և առաջարկվող փոփոխություններից հետո ենթաօրենսդրական և բյուջետային մակարդակը պետք է ամբողջական լուծման բերենք»,- ասաց Անդրեասյանը:
Նախարարն հայտնեց, որ կառավարությունն առաջարկել է նախագծում ընդգրկել կետ, որով ուսուցչի գործուղման հոդվածից կհանվեն «սահմանամերձ կամ բարձր լեռնային» բառերը՝ հիմնավորել, որ ուսուցիչների թափուր տեղեր կան նաև այլ տարածքների գյուղերում և ընդհանուր լուծում պետք է տրվի խնդրին, իսկ ԿԳՄՍ-ին մեկ այլ կետով լիազորող նորմ տալու դեպքում նաև կկարգավորվեն գործուղման հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին