
Իսրայելը կդադարեցնի նպաստներ վճարել ներգաղթյալներին
Իսրայելը կդադարեցնի ուկրաինական հակամարտության պատճառով երկիր ժամանած ներգաղթյալներին ամսական նպաստներ վճարել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Haaretz-ը։
«Հրամանի ժամկետը լրանալուց հետո բազմաթիվ ներգաղթյալների ամսական նպաստը փետրվարին կդադարեցվի: Ինտեգրման նախարարությունը ներկայումս մտադիր չէ երկարաձգել հրամանը»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթի տեղեկություններով՝ մի շարք ներգաղթյալներ դեկտեմբեր ամսվա նպաստ չեն ստացել։ Նշվում է, որ գերատեսչությունը չի ստացել ֆինանսավորման հաստատում, ինչի պատճառով չի կարողացել այցելուներին վճարել գրեթե 6 մլն դոլար գումար։