Իրավիճակը Վրաստանի ճանապարհներին
Վրաստանի ճանապարհային վարչությունը տեղեկություն է հրապարակել երկում երթևեկության ներկա իրավիճակի մասին։
Jnews-ի փոխանցմամբ՝ ճանապարհային վարչությունից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում հանրապետության բոլոր ավտոճանապարհներին հնարավոր է երթևեկել, իսկ լեռնային գոտիներում առատ ձյան պատճառով կիրառված սահմանափակումները հիմնականում վերաբերում են կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների համար:
Նախարարությունից հայտնում են, որ ձյան և սաստիկ սառնամանիքների պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ մնացած մեքենաների համար երթևեկությունն ազատ է:
Ճանապարհի մյուս հատվածներում երթևեկությունն ազատ է։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին