Բանակը նաև սպորտով պետք է ուժեղ լինի. Կարեն Գիլոյան
«Նախագծով մենք ուզում ենք ռազմական խաղերը մտցնել պարգևատրվող մարզաձևերի և միջոցառումների շարք»,-ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ զեկուցելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Օրենսդրական փոփոխությունը նա հիմնանվորեց այն փաստով, որ աշխարհում բանակային խաղերն իրենց հանրային նշանակությամբ զիջում են միայն օլիմպիական խաղերին և համարժեք են ուսանողական խաղերի հետ:
Տեղեկացնելով, որ բանակային խաղերին երբեմն 200 երկիր է մասնակցում՝ Գիլոյանն ասաց, որ այդ կարգի մրցումների մասնակիցներին չներկայացնել պարգևատրումների այնքան էլ ճիշտ չէ:
«Բանակային խաղերին մասնակցում են շատ ուժեղ մարզիկներ և մենք էլ բնականաբար թույլերին չենք ուղարկում, քանի որ ամոթ է եթե երկիրը գնա, երրորդ համարներով մասնակցի և արդյունք չբերի: Ժամանակն է, որ մենք այդ խաղերին վերաբերվենք հավուր պատշաճի և մարզիկներին խրախուսենք»,-ասաց Գիլոյանը:
Նրա խոսքով՝ եթե այդ խրախուսանքները չլինեն, ապա ֆեդերացիաները հաճախ որոշում են երկրորդ համարներին ուղարկել նման մրցումներին, իսկ առաջին համարներին ժամանակ են տալիս ավելի լավ պատրաստվելու Աշխարհի և Եվրոպայի մրցումներին:
«Բանակը նաև սպորտով պետք է ուժեղ լինի և աշխարհին պետք է ցույց տանք, որ նաև մեր բանակայիններն են լավ սպորտսմեններ»,-հայտարարեց փոխնախարարը:
Գիլոյանն ասաց, որ միջինը հայ լավագույն մարզիկները 1 մլն դրամ ամսական աշխատավարձ են ստանում, կա նաև ամսական 1.4 մլն դրամ աշխատավարձ ստացող:
Նախագծի մեկ այլ փոփոխությամբ արառաջարկվում է ԿԳՄՍ-ի համար սահմանել մարզիկներին խրախուսելու լիազորող նորմ և տարեկան ծրագրերի հաստատումը բերել լիազոր մարմնի դաշտ, այսինքը՝ բյուջեով նախատեսված ծրագրերում փոփոխուննուները ոչ թե կատարվեն կառավարության որոշմամբ այլ նախարարի հրամանով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին