Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը
«Դուք գիտեք Ֆրանսիայի դիրքորոշումը, այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը՝ համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ, որպեսզի Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։
Նրա խոսքով, Ֆրանսիայի սենատը և Ազգային ժողովը երկուսն էլ ընդունել են բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի սահմանին, դատապատելով նաև Լաչինի միջանցքի շրջափակմումը։
Լրագրողի հարցին՝ Ադրբեջանը համարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է՝ այսպիսով մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունն, ի՞նչ տեսակետ ունեք այս հարցով, ԵԱՀԿ-ն կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Լաչինի միջանցքի բացման հարցով, Ֆրանսիայի ԱԺ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ այսօր կարևոր է կողմերը վերադառնան երկխոսության։ Մինսկի խումբը գոյություն ունեցող հարթակներից մեկն է։ Իհարկե, միակը չէ, բայց շատ կարևոր հարթակ է։ Այսօր կարևոր է, որ դրան մասնակցի յուրաքնաչյուր կողմ, ընդունի երկխոսության վերադառնալու անհրաժեշտությունը։
Մենք՝ խորհրդարանականներս, կոչ ենք անում վերադառնալ երկխոսության Մինսկի խմբի շրջանակներում։ Բայց սա միակ ձևը չէ։ Պետք է բոլոր միջոցները փորձվի, որպեսզի հնարավորինս իրավիճակի լարումը դադարի։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև, բնականաբար, Հայաստանի դերը մեզ ասելու, թե որոնք են այն պայմանները, որոնք թույլ կտան վերադառնալ երկխոսության»,- նշեց նա:
Ալեն Սիմոնյանը շարունակեց ֆրանսիացի գործընկերոջը. «Այսօր մենք տեսնում ենք, թե ինչ եղավ Մինսկի խմբի հետ։ Այսօր մի իրավիճակ է, երբ ստեղծվել է, կարելի է ասել, մեկ-երկու այլ ֆորմատներ, որոնք ինչ-որ չափով փորձում են փոխարինել Մինսկի ֆորմատը, բայց , այնուամենայնիվ, մենք արձանագրում ենք, որ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ և Ֆրանսիան բազմիցս հայտարարել են, որ իրենք պատրաստ են և կգնան շարունակական համագործակցության և ՌԴ կողմից նույնպես եղել է հայտարարություն առ այն, որ իրենք պատրաստ են քննարկել այդ ֆորմատի գոյության և այդ ֆորմատի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցերը։ Բայց եկեք ֆիքսենք, որ այսօր մենք ունենք Ֆրանսիայի նախաձեռնությամբ, նաև Մոսկվայի նախաձեռնությամբ մեկ-երկու ֆորմատներ, որոնք զբաղվում են նույն խնդրով և որոնք պակաս կարևոր չեն։
Կարծում եմ, որ Մինսկի խմբի հարցը մշտապես պահելով օրակարգում, պետք է նաև որևէ ձևով չնվազեցնենք մնացած բոլոր ֆորմատները, որոնք գոյություն ունեն, նաև այն ֆորմատը որը ձևավորվեց Պրահայում Էմանեուել Մակրոնի նախաձեռնությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի շրջափակման մասին
- ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը․ Գեղամ Ստեփանյան
- Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է ժամանում
- Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե
- Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը. ֆրանսիացի քաղաքական գործիչների նամակը
- 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ համերաշխություն են հայտնում Արցախի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին