Կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը
Վրաստանի ազգային գրադարանում կայացել է Սերգեյ Փարաջանովին նվիրված մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին գրում է Ալիք մեդիան։
Մրցույթը կազմակերպել էր «Վիրահայերի միությունը»` Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի, Իլիայի պետական համալսարանի, Գեղարվեստի ակադեմիայի, Վրաստանում ՀՀ դեսպանության, Երևանի Սերգեյ Փարաջանովի տուն–թանգարանի, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի աջակցությամբ, անվանի մշակութային գործիչների հետ համագործակցությամբ։
«Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է, որ այս տարի մրցույթն էլ ավելի մեծ թափ էր ստացել․
«Փարաջանովին նվիրված մրցույթն այս տարի նշվեց էլ ավելի մեծ շուքով, ամենաշատ թվով մասնակիցներն ունեինք` բոլոր նախորդ տարիների հետ համեմատած։
Պարգևների հանձնման արարողությանը ներկա գտնվելու համար Թբիլիսի էր ժամանել Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանագարանի տնօրենը, գլխավոր ֆոնդապահ։ Ներկա էին նաև պետական համալսարանների ներկայացուցիչներ, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչը և հետաքրքրված անձինք»,-նշել է Առաքելովան։
Ժյուրին ընտրեց 3 հաղթող մեծահասակներից և 3-ը` փոքրերից։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։