Վորլդ Վիժն Հայաստանը կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները
Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը` Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունը, որից 30,000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Ավելին, 1,100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն ավելի քան մեկ ամիս է։
Շրջափակման արդյունքում դադարել է Հայաստանից Արցախ սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտություն ունեցող պարագաների մատակարարումը։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվել են ձմեռային եղանակային պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Արդյունքում կաթվածահար է եղել առողջապահական, կրթական, և այլ հաստատությունների և կենսական ծառայությունների լիարժեք գործունեությունը։ Ամբողջությամբ կասեցվել է դպրոցների, նախակրթարանների և այլ կրթական հաստատությունների աշխատանքը։ Իրավիճակը ճգնաժամային է:
Դրությունը, սակայն, մարդասիրական աղետ լինելուց բացի, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության՝ այդ թվում կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները։
Մարդու իրավունքների՝ նման կոպտագույն խախտումները վտանգում են Արցախում ապրող երեխաների առողջությունը և կյանքի իրավունքը ու խաթարում նրանց բարեկեցությունը:
Սույնով, Վորլդ Վիժն Հայաստանը, որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություն, վերահաս հումանիտար աղետը կանխելու և Արցախում ապրող մարդկանց և հատկապես երեխաների իրավունքները երաշխավորելու հիմնավորմամբ, կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները։
Վորլդ Վիժն Հայաստանը պատրաստակամ է շարունակելու իր հնարավորությունները ներդնել ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ և՛ այսօր, և՛ իրավիճակի հանգուցալուծումից անմիջապես հետո»։
Հարակից հրապարակումներ`
- Ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանին հորդորում են ապաշրջափակել Արցախը
- Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին հորդորել է բացել Լաչինի միջանցքը
- Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Լաչինի միջանցքի հարցով զանգահարել է Բայրամովին
- Մալթայի Ուխտի ղեկավարն՝ Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի մասին
- Հայաստանում Ճապոնիայի դեսպան. Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով
- Գուտերեշը կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժը
- Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապ
- ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը
- Ադրբեջանը պետք է անհապաղ թույլատրի Լաչինի միջանցքով խաղաղ բնակչության ազատ տեղաշարժը. Եվրահանձնաժողովի պատգամավոր
- ՅՈՒՆԻՍԵՖ. Լաչինի միջանցքով մուտքի փաստացի փակումը բացասաբար է անդրադառնում երեխաների վիճակի վրա
- ՄԱԿ-ը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսության միջոցով լուծել Լաչինի միջանցքի հարցը
- Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Le Figaro
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան