Վրացի պատգամավորի կարծիքով՝ երկրում ՌԴ-ի դեմ «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը գալիս է ԱՄՆ-ից
Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը գալիս է Վաշինգտոնից։ Նման կարծիք է հայտնել Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գուրամ Մաչարաշվիլին: Այդ մասին ասվում է «Sputnik Գրուզիա»-ի Telegram ալիքում, որը ներկայացնում է «Գազետա ռու»-ն։
«Նեդ Փրայսի (Պետդեպարտամենտի ներկայացուցիչ) հայտարարությունն այն մասին, որ իրենք Վրաստանի հետ կապված լիազորություններ են փոխանցել Ուկրաինային, վասալային հարաբերությունների մասին են խոսում։ Ուստի պարզ է, թե ումից է գալիս Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու նախաձեռնությունը»,-ասաց նա։
Նա հավելել է, որ Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովն ուղղակիորեն ասել է, որ «Բուկ» ՀՕՊ համակարգի վերադարձի մասին հայտարարությունն արվել է ԱՄՆ-ի կողմից պատվիրակված լիազորությունների շրջանակում։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը կժամանի Երևան
- ՌԴ-ից Վրաստան ներկրվող կարտոֆիլը հետ է ուղարկվել
- Սերժ Սարգսյանը հետևել է Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի շախմատիստների խաղին
- Սաակաշվիլի. Յուշչենկոն 2007 թվականին օգնել է Վրաստանին ցածր գնով գնել «Բուկ» ՀՕՊ համակարգը
- Վրաստանը Ուկրաինային չի վերադարձնի առաքված «Բուկ» ՀՕՊ համալիրները
- Վրաստանը կշարունակի աջակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին