Դեռ տեղին չէ կիրառել այլ ճանապարհներ. Յաել Բրաուն-Պիվեն՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
«Այսօր կարծում ենք, որ ամենից շատ կարևոր է խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը։ Մեր բոլոր ջանքերը ուղղված են դրան»,-ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կարևոր քաղաքական հայտարարություններին զուգահեռ՝ պաշտոնական Փարիզը նաև պատժամիջոցներ չի կիրառում ագրեսոր համարվող Ալիևի նկատմամբ։
Նա նշեց, որ այլ ճանապարհներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջությամբ սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով և մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորումն է ուղղված։
Յաել Բրաուն-Պիվեն ասաց, որ եթե համարեին այս ճանապարհը սին է, անարդյունք, այս ճանապարհով չէին գնա։
«Մենք այսօր շարունակում ենք հավատալ, որ կարող ենք որոշակի խաղաղ լուծում գտնել, խաղաղ լուծում կառուցել բոլորս միասին»,- ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը
- Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի շրջափակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին