Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի շրջափակման մասին
«Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածությունները, որոնք ակտիվանում են, բռնկվում են և խոցելի են դարձնում Հայաստանը»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն, ով Հայաստան է ժամանել երեկ։
Նա նշեց, որ Ֆրանսիան պետք է կանգնած լինի եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնք ենթարկվում են սպառնալիքների, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների։
«Սեպտեմբերյան իրադարձությունները մեծ աղմուկ բարձրացրեցին Ֆրանսիայում և Ազգային ժողովն արձագանքեց այդ աղմուկին բանաձև ընդունվելով, որով պահանջում է Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ագրեսիան դադարեցնել և Հարավային Կովկասում հաստատել երկրատև խաղաղություն»,- հիշեցրեց Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ հավելելով, որ Ֆրանսիան միշտ եղել է Հայաստանի կողքին։
Յաել Բրաուն-Պիվեն նշեց, որ շատ անհանգիստ են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. «Այն մեզ մտահոգում է, որովհետև այն շրջափակումը, որ շարունակվում է, մարդասիրական այնպիսի իրավիճակ է ստեղծում, որը գնալով վատթարանում է: Շատ կարևոր է, որ վերականգնվի ճանապարհը, ազատ երթևեկությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, ինչպես նաև էլեկտրաէներգիան և ինտերնետը: Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից»։
Ֆրանսիայի ԱԺ նախագահը նաև ասաց, որ մտահոգված են 1500 հայկական մշակութային և պատմական ժառանգության ճակատագրով, որը կարող է ոչնչացվել։ Ֆրանսիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ միասին ջանքեր կգործադրի այդ ուղղությամբ։ Ժառանգությունը մեր պատմությունն է, ժողովրդի ողջ կյանքն է»,- ասաց Յաել Բրաուն-Պիվեն։
Նա համոզմունք հայտնեց, որ անհրաժեշտ է բոլոր կողմերի միջև վերականգնել երկխոսությունը, որպեսզի հասնեն խաղաղ և կայուն լուծման։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան պարտավոր են վերջ դնելու ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը․ Գեղամ Ստեփանյան
- Ֆրանսիայի ԱԺ նախագահը Հայաստան է ժամանում
- Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի ցույց կկազմակերպվի․ Վալերի Բուայե
- Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը
- Անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը. ֆրանսիացի քաղաքական գործիչների նամակը
- 200 ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ համերաշխություն են հայտնում Արցախի բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան