Որակը մշտապես ուղեկցել և ուղեկցելու է մեր ընկերությանը. «Որակի նշան»-ի Գրան Պրին՝ «Դերժավա» ընկերությանը
«Հաջողությունը ծնվում է պատասխանատու աշխատանքի և ինքնակատարելագործման միջոցով». այս սկզբունքով է տարիներ շարունակ առաջնորդվում «Դերժավա» ընկերությունը, իսկ աշխատանքի լավագույն գնահատականը հերթական մրցանակն է։
Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած «Որակի նշան 2022 մրցանակաբաշխությանը» Դերժավա ընկերությունների խումբն արժանացել է Գրան պրի մրցանակի: Ի դեպ, հանրային ծառայողներին, պետական համակարգի աշխատակիցներին ու ընկերություններին տարբեր անվանակարգերում շնորհում են մրցանակներ համապատասխան ուսումնասիրությունների, հետազոտությունների և հարցումների արդյունքում։
«Որակի նշան» ընկերության մասնագիտական խորհուրդը ամենամյա կտրվածքով ուսումնասիրում է իրենց ոլորտում հաստատուն դիրքերի հասած լավագույնների գործունեությունը, գնահատում նրանց ջանքերն ու կարողությունները։ Ընկերության առաքելությունն է ներկայացնել հայկական արտադրողին, հանրային ծառայության ոլորտում աշխատող ընկերություններին, ինքնակառավարման մարմիններին, առողջապահական ոլորտի լավագույններին, ավելի ճանաչելի դարձնել նրանց ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։
Գրան Պրի մրցանակի արժանացած ընկերությունը երկար տարիներ լինելով շուկայում և հավատարիմ մնալով որդեգրած առաքելությանն ու նպատակներին, արտադրում և Հայաստան է ներկրում բացառապես բարձրորակ ապրանքներ: Այսօր նրա աշխատանքը գնահատվում է, իսկ այս մրցանակն ընկերության ավելի քան 2500 աշխատակիցների ամենօրյա բարեխիղճ աշխատանքի արդյունքն է:
«Դերժավա» ընկերությունների խմբի գործադիր տնօրեն Մարինե Հովակիմյանի խոսքով՝ ընկերությունը կանգնած է Հայաստանում բիզնես միջավայրի ստեղծման հիմքերում։ «Որակը մշտապես ուղեկցել և ուղեկցելու է մեր ընկերությանը»,- նշում է նա։
Ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք։
Հիմնական գործունեության ոլորտներն են՝ արագ սպառվող ապրանքների շուկայում ներկրվող ապրանքների դիստրիբյուցիան, բեռնափոխադրումների ծառայությունները, մեքենաների շուկան, առողջության և բուժսպասարկման ոլորտը, հյուրանոցային բիզնեսը, արագ սննդի սպասարկման շուկան, թռչնաֆաբրիկան, տեղական պահածոների արտադրության ոլորտը, տեղական հիգիենայի պարագաների արտադրության ոլորտը:
Նշենք, որ «Դերժավա»-ի կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե ցանկացած սպառողի։
Հիշեցնենք, որ արդեն ավանդույթ դարձած «Որակի նշան 2022՝ տարվա լավագույն ապրանքանիշ և հանրային ծառայող» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2022 թ․նոյեմբերի 5-ին Դուբայում։ Տարիներ շարունակ անցկացվող մրցանակաբաշխության նպատակն է ավելի ճանաչելի դարձնել և խրախուսել տնտեսության, պետական և հանրային ծառայության ոլորտներում լավագույններին: Այն ձևաչափ է՝ գնահատելու տնտեսության, առողջապահության, կրթության, հանրային կառավարման ոլորտներում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերած անձանց հետևողական աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, սոցիալական պատասխանատվությունը, պարտաճանաչությունը և տնտեսության զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդը:
Հերթական մրցանակաշխությանը ոլորտում իրականացրած բարեփոխումների և արդյունավետ աշխատանքի համար «Որակի նշան՝ հանրային ծառայող» մրցանակների և պատվոգրերի են արժանացել իրենց ոլորտում մեծ ավանդ ու ներդրում ունեցած հայտնի գործարարներ, համայնքի ղեկավարներ, բժիշկներ և արվեստագետներ:
Հարակից հրապարակումներ`
- 100% բնական. Բլոգերները գնահատում են «Homeland»-ի պահածոները
- «Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում
- «Կլեոպատրա» ապրանքանիշն ունի իր ուրույն տեղը հայկական շուկայում
- Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը
- Ինչպես պահածոյացնել մթերքը, որ պահպանվի իրական համը, պահածոն էլ լինի 100% բնական. բաղադրատոմսերի գաղտնիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան