Ջուլիա Ռոբերթսը պարզել է իր իսկական ազգանունը
«Օսկարի» և «Ոսկե գլոբուսի» դափնեկիր Ջուլիա Ռոբերթսը մասնակցել է Ancestory «Finding Roots» նախագծին։ ԴՆԹ-ի անալիզի և արխիվների ուսումնասիրության միջոցով պարզվել է, որ հայտնի դերասանուհու իսկական անունը Միտչել է։
Daily Mail-ը նշում է, որ 55-ամյա աստղի նախատատիկ Ռոդա Սաթլ Ռոբերթսն ամուսնու մահից հետո սիրավեպ է ունեցել ամուսնացած տղամարդու հետ, ումից հղիացել է և ծնվել է դերասանուհու նախապապը։
«Ուրեմն մենք Միտչել ենք: Իսկապես, ապշած եմ: Հետաքրքիր է: Ես նախընտրում եմ Ռոբերթս: Դա շատ անսպասելի շրջադարձ էր», - Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է դերասանուհին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան