Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է․ Տեղեկատվական շտաբ
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով վարած բանակցությունների շնորհիվ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության տեխնիկական մասնագետներին հաջողվել է մեկնել վթարման վայր և տեղում համապատասխան աշխատանքներ իրականացնել մալուխի վնասված մասը վերականգնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը վերականգնված է։
Նշենք, որ հունվարի 12-ից Արցախի Հանրապետության ողջ տարածքում ինտերնետ-կապը խափանվել էր` Հայաստանից Արցախ եկող միակ մալուխի վնասման պատճառով։
Ըստ Արցախում գործող ինտերնետ կապի միակ օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի տեխնիկական սարքերի տվյալների՝ մալուխը վնասվել էր Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են բնապահպան ձևացող ադրբեջանական կառավարության գործակալները»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում
- Արցախում առնվազն 3.400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան