Մահացել է Վրեժ Մարկոսյանը
Հունվարի 12-ին կյանքից անժամանակ հեռացել է «Տիգրան Մեծ հրատարակչություն» ՓԲԸ հիմնադիր տնօրեն Վրեժ Վարանցովի Մարկոսյանը:
Հրատարակչության ֆեյսբուքյան էջից հայտնում են՝ Վրեժ Վարանցովի Մարկոսյանի՝ որպես բացառիկ մարդու, արհեստավարժ, հոգատար ու նվիրված ղեկավարի, իր բարի ու իմաստուն խորհուրդներով ուղղորդող տնօրենի, հիշատակը վառ կմնա աշխատակիցների ու գործընկերների սրտերում:
«Տիգրան Մեծ» հրատարակչության ողջ անձնակազմը խորապես սգում է Վրեժ Վարանցովի Մարկոսյանի անդառնալի կորուստը և ցավակցությունն է հայտնում Մարկոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին՝ ցանկանալով ուժ և համբերություն՝ այս ծանր վշտի պահին:
Հոգեհանգիստը տեղի կունենա ս․թ․ հունվարի 13-ին՝ ժամը 18։00, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, ժամը 14։00՝ ք. Երևան փող. Կոզեռնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան