Քաղաքական 12:25 13/01/2023 Հայաստան

ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Իրանը սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ռազմական գործողության դիմի. Թարվերդյան

«Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը կարծում է՝ Ադրբեջանն իր գործողություններով փորձում է նոր պատերազմ հրահրել։

«Մենք՝ հայերս, պետք է պատրաստ լինենք նոր պատերազմի: Այն փաստից, որ այսօր Արցախը կտրել են Հայաստանից, 120 հազար հայությանը պասիվ պատերազմով կտրել են աշխարհից, մենք պետք է գիտակցենք, որ ցանկացած պահի պետք է պատերազմենք ու չվախենանք պատերազմից։ Պետք է համախմբվել։ Մենք պատրաստ ենք պայքարել մեր հայրենիքի համար: Եթե Ադրբեջանը փորձի այս անգամ սանձազերծել նոր պատերազմ, պարտվելու է: Ես մեր իշխանություններին կհորդորեմ չվախենալ ոչ պատերազմից, ոչ բանակցելուց: Վախը թույլ չի տալիս ճիշտ կառավարել»,- NEWS.am-ին տված հարցազրույցում ասել է Երվանդ Թարվերդյանը։

Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե 2023-ը Հայաստանի վերջին շանսն է խաղաղության պայմանագիր կնքելու, Թարվերդյանը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը Հայաստանի իշխանությունների պասիվ, «խաղաղություն մուրալու» բնույթ ունեցող գործողությունների հետեւանք է։

«Երբ մենք մուրում ենք խաղաղություն և ոչ մի լկտի հայտարարությանը պատասխան չենք տալիս, սա է լինում արդյունքը: Մենք վախենում ենք պատերազմից, չգիտեմ՝ ինչու: Եթե պատերազմ լինելու է, ապա լինելու է, եթե Ադրբեջանը որոշել է պատերազմել, դա մեր գործողություններից կախված չէ: Միջազգային հզոր երկրներն են սանձում կամ թույլ տալիս, որ Ադրբեջանը պատերազմի գնա: Ինքն իրենով ոչինչ է: Անկախ նրանից, թե որքան է Ադրբեջանը զինվում, աշխարհաքաղաքական մակարդակով դա փոքր պետություն է։ Մի պետություն, որը ընդամենը 100 տարվա պատմություն ունի, իրեն թույլ է տալիս ասելու, թե Հայաստանն էլ է իրենը, Երևանն էլ, Զանգեզուրն էլ: Ալիևը, ժողովրդական խոսքով ասած՝ ղալաթ է անում, որ նման բան է ասում։ Ադրբեջանի նախագահը իր հաղթանակով ոգեւորված հայտարարություններ է անում, բայց նա բարեխիղճ մոլորության մեջ է. այսօր աշխարհում ամեն վայրկյան ամեն ինչ փոխվում է, ցանկացած պահի կարող է փոխվել. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն աշխարհաքաղաքական երեւույթների վերաբերյալ բավական սխալ են»,- նշել է նա:

Թարվերդյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այսօր փակուղու առջև է կանգնած։ Նրա կարծիքով՝ մեր հիմնական ռազմավարական դաշնակից երկրի, բարեկամ ԱՄՆ-ի հետ ունենք խնդիրներ, քանի որ վարում ենք ոչ հստակ արտաքին քաղաքականություն. «Բոլորին բոլոր հարցերում ասել ենք այո, չգիտակցելով, որ իրենք կարող են իրար մեջ հակասություններ ունենալ: Պետք էր գնահատել արտաքին քաղաքական վեկտորները: Անգամ Արամ Ա-ն հայտարարեց, որ մենք բարեկամ երկիր չունենք»։

Թարվերդյանի խոսքով՝ Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ստեղծված իրավիճակից, փորձում է դիվիդենտներ քաղել, մինչդեռ Ռուսաստանը, ըստ նրա, Ադրբեջանի հետ բավական լուրջ հակասության մեջ է:

«Ադրբեջանի նախագահը տարբեր հայտարարություններ է անում ու չի գիտակցում, որ իրենք տարբեր քաշային կատեգորիաներում են ՌԴ-ի հետ: Ադրբեջանի նախագահն այսօր աստղային վերելքի մեջ է, նա գերագնահատում է իրեն ու իր պետությունը և իրեն համեմատում ՌԴ-ի պես գերտերության հետ: Մեզ պետք է ընդամենը դիմանալ այս պարագայում: Այսօր ռազմական գործողություններ են Ուկրաինայում, մենք պետք է Աստված կանչենք, որ օր առաջ այդ ռազմական գործողությունները կանգնեն, որովհետեւ 2 կողմից էլ ունենք ահռելի մեծ Սփյուռք»,– նշել է նա։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով՝  Հայաստանի անվտանգությունը կախված չէ միայն Ռուսաստանից։ Նա վստահ է՝ լավ բանակցություններ վարելու դեպքում  հնարավոր է զենք գնել թե Արևմուտքից, թե ԱՄՆ-ից, թե ԵՄ-ից:

«Զենքն ապրանք է և ցանկացած պետության նպատակն  իր ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումն է: Եթե մեր պետությունը ճիշտ քաղաքականություն իրականացներ, մեր պաշտպանական համակարգը եւս կլիներ դիվերսիֆիկացված: Եթե մեր ՊՆ-ն գրագետ աշխատեր այս 30 տարիների ընթացքում, այդ թվում 2018-ից հետո, ապա համակարգը դիվերսիֆիկացված պետք է լիներ և մեր պաշտպանական համակարգում ներառված պետք է լինեին նաեւ այլ պետությունների զենքեր»,– ասել է նա։

Թարվերդյանի կարծիքով՝ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա կհանդիպի միջազգային հանրության խիստ բացասական արձագանքին։

«Բացի Ռուսաստանից, աշխարհում կան այլ գերհզոր երկրներ, մասնավորապես, ԱՄՆ, Հնդկաստան, Իրան, որոնք սպասում են, որ Ադրբեջանի ականջը կտրեն, եթե նա ինչ-որ ռազմական գործողության դիմի: Օրինակ, սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հավասարաչափ ազդեցության արդյունքում կանգնեցվեց ադրբեջանական ագրեսիան: Չնայած Ադրբեջանը հայտարարեց, որ դա Ռուսաստանի հորդորն էր, որ ինքը սառեցրեց ռազմական գործողությունները, բայց մենք բոլորս գիտակցում ենք, որ դա ոչ միայն ՌԴ-ի հորդորն էր, այլեւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի: Այսինքն այստեղ կոնսոլիդացված աշխարհն է Ադրբեջանին սթափեցնում, որովհետեւ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական լարման կիզակետում»,-ասել է նա:

Թարվեդյանը համոզված է, որ Ադրբեջանի կողմից Սյունիքի հանդեպ ոտնձգության դեպքում Իրանը ռազմական միջամտություն կցուցաբերի. «Մեր քաղաքական ուժը բազմիցս հայտնել է, որ մեր իշխանությունները ոչ թե պետք է, այլ պարտավոր են քննարկումներ իրականացնել թե Իրանի, թե Հնդկաստանի հետ, քանի որ Հյուսիս-Հարավի գործարկումը բխում է ոչ միայն Հայաստանի, այլեւ Իրանի ու Հնդկաստանի շահերից: Սա շահավետ է նաեւ աշխարհի գերտորությունների մեծ մասի համար, այդ թվում ԵՄ-ի, ԱՄՆ-ի»։

Քաղաքական գործիչը կարծում է՝ Հայաստանի իշխանությունները պետք է էլ ավելի պրոֆեսիոնալ ու բալանսավորված արտաքին քաղաքականություն իրականացնեն եւ, ամենակարեւորը, իշխանությունում պետք է ներգրավվեն պրոֆեսիոնալ կադրեր. «Հերիք է՝ իրենց թիմակիցներով ամեն ինչը ձախողեն: Վարչապետի թիմակիցները պրոֆեսիոնալ չեն, ինքը պետք է գիտկցի, որ այդ թիմով չի կարողանում խնդիրներն իրականացնել»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}