Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայում ձեռք բերած համաձայնությունն է. Թևանյան
«Այս իշխանությունը Ղարաբաղը հանձնել է Ադրբեջանին և դա է նաև պատճառը, որ Ադրբեջանը հանցավոր գործողությունների է դիմում և փակում է Լաչինի միջանցքը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նրա խոսքով, եթե Հայաստանի իշխանության դիրքորոշումն այն է, որ ղարաբաղցիները Ադրբեջանի մաս են կազմում որպես քաղաքացիներ և թող իրենք իրենց մեջ որշումներ կայացնեն, խնդիրները լուծեն, այդ դեպքում Ադրբեջանը գնում է հանցավոր քայլերի, ասում է՝ հանքավայր փակեք, Լաչինի միջանցքն է փակում, վաղն էլ Ստեփանակերտ է մտնելու։
«Սրանց մոտեցումն է՝ Ղարաբաղը զիջեք, որ Հայաստանի ինքնշխանությունը պահենք, բայց նաև ասում են, որ դա էլ երաշխիք չէ։ Արդեն 29 հազար 800 քմ կիլոմետրից 150 քմ կիլոմետրը չկա և Փաշինյանն անձամբ է խոստովանում, որ ինքը երաշխիք չունի, որ Ադրբեջանը կհանգստանա միայն Արցախով, ասում է՝ Ադրբեջանն ամբողջ Հայաստանն է պահանջում ու ճիշտ է ասում»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Ա. Թևանյանի խոսքով, այս վտանգավոր իրավիճակում նաև թշնամական հարաբերություններ հաստատել ՌԴ հետ և հակառուսական հայտարարություններ անել, փչացնել հայ-ռուսական հարաբերությունները, Իրանի հետ գրեթե զրոյական մակարդակի հարաբերություններ հաստատել, նշանակում է, որ գործ ունենք մեկ մարդու հետ, որն իր անձնական խնդիրներ է լուծում։
«Եթե հրաժարվում են ՀԱՊԿ զորավարժություններից, որ հանկարծ չջղայնացնեն Էրդողանին ու Ալիևին, բա էլ ինչի՞ց են բողոքում, ո՞ւմ վրա են հույս դնում, Թուրքիայի՞ ու Ադրբեջանի՞։
Փաշինյանը կարծում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը պետք է լինեն Հայաստանի երաշխավորը, բայց ինքը չգիտի այդ Հայաստանն ինչ տարածքով կմնա կամ կմնա, թե չի մնա»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ըստ նրա, եթե Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, Պրահայում գալիս են համաձայնության, որ Ղարաբաղն ադրբեջանական է, Ռուսաստանը որպես միջնորդ չի կարող հայերից շատ ավելի հայ լինել. «Ինքն ասում է, եթե ձեր դիրքորոշումը դա է, ես ի՞նչ կարող եմ անել։ Հիմա Ռուսաստանը, երբ Ադրբեջանին ասում է Ղարաբաղի հարցը կա, Ալիևը հղում է անում Նիկոլ Փաշիանին և ասում է՝ չկա։ Ինքն էլ է ասում չկա»։
Ա. Թևանյանը հայտարարեց. «Լաչինի միջանցքը փակվել է Ադրբեջանի հանցավոր որոշման արդյունքում, բայց դրա հիմքում Պրահայում տեղի ունեցած համաձայնությունն է, համաձայն որի Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Սա Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն է։ Ինչո՞ւ 6 ամիս առաջ, օրինակ, չփակեցին Լաչինի միջանցքը, ինչո՞ւ հիմա փակեցին, որովհետև Պրահայի համաձայնությունները տեղի են ունեցել, դրա հիման վրա արդեն Ադրբեջանն իր դիրքորոշումը կոշտացնում է, և Ռուսաստանը չի կարող որևէ կերպ հակադարձել դրան»։
Ընդդիմադիր գործչի համոզմամբ, Հայաստանի դիրքորոշման փոփոխությունից կարող է իրավիճակը փոխվել, Հայաստանի քաղաքականությունն իր դաշնակիցների հետ, եթե փոխվի, իրավիճակ կարող է փոխվել, Հայաստանի ու Արցախի իշխանությունների տեսակետների նույնացման պարագայում էլի կարող է իրավիճակը փոխվել։
«Իսկ հիմա Հայաստանի իշխանությունն ամեն կերպ ասում է, որ ինքը կապ չունի Արցախի հետ, բայց գնացել, Պրահայում ասել է, որ Արցախը մենք ճանաչում ենք Ադրբեջանի կազմում։ Սա է իրականությունը»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի իշխանությունների մոտեցումները տարբեր են, Հայաստանի և Ադրբեջանինը՝100%-ով նույնական. Անդրանիկ Թևանյան
- Անհրաժեշտ ենք համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար ԼՂ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Միրզոյան
- Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է. Նիկոլ Փաշինյան
- Պետդեպարտամենտի ներկայացուցիչը Լաչինի միջանցքի հարցով զանգահարել է Բայրամովին
- Ադրբեջանը պարտավոր է առանց որևէ նախապայմանի վերականգնել Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը․ Միրզոյան
- Ադրբեջանն ուզում է Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ. Փաշինյանը` Լաչինի միջանցքի մասին
- Լաչինի միջանցքի բացման հարցով նորություն չունեմ ասելու, խնդիրը դիվանագիտական հարթակներում են քննարկվում. Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան