Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը. Յաել Բրաուն-Պիվեն
«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում»,- ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն պատասխանելով հարցին, թե Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար։
Նա նշեց, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է՝ այսօր չեն ճանաչել ԼՂ անկախությունը և կարգավիճակը չպետք է Ֆրանսիայի կողմից սահմանվի, այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում տարբեր ժողովուրդների կողմից, մասնավորապես հակամարտության տարբեր կողմերի կողմից, բայց Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Հարցին՝ իսկ երբ 120 հազար շրջափակված է Ղարաբաղում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը, Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց. «Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի և որ երթևեկությունը վերականգնվի՝ հարգելով միջազգային իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Դեռ տեղին չէ կիրառել այլ ճանապարհներ. Յաել Բրաուն-Պիվեն՝ Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին
- Ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը. պարզաբանում է Ֆրանսիայի ԱԺ նախագահը
- Ամեն ինչ կանենք, որպեսզի խուսափենք մարդասիրական աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Արցախի շրջափակման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին