Դաշնակցական Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է.
«ՀՅԴ Արտաշատի տարածքային կառույցի ղեկավար Արտավազդ Մարգարյանին առաջադրվեց մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով:
Արտավազդ Մարգարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Դատական նիստի օրվա և ժամի մասին կհայտնեմ լրացուցիչ, ինձ հայտնի դառնալու պահին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քննչական կոմիտեն այս քրեական վարույթն արդեն հանրայնացրել է, դրան տվել է հանրային լայն հնչեղություն, ավելին՝ փորձել է մոլորեցնել հանրությանը, ուստի՝
պատրաստվում եմ միջնորդել դատարանին, որպեսզի կալանքի միջնորդության քննության դատական նիստն անցկացվի դռնբաց կարգով, որպեսզի լրագրողները հնարավորություն ունենան լուսաբանելու»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր վստահորդի բնակարանում կատարված խուզարկությամբ քննչական մարմինն իրեն հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերել և չի առգրավվել:
«ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարությանը կոչ եմ անում այսուհետ այդպիսի ապօրինությամբ չօգտագործել նախաքննության գաղտնիության ռեժիմի իր «արտոնությունները» և հանրությանը չմոլորեցնել ակնհայտ սուտ տեղեկությունների հրապարակմամբ»,-նշել էր փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Զարթոնք»-ը դատապարտում է ՀՅԴ անդամների նկատմամբ ոստիկանական ճնշումները
- ՀՅԴ-ականների ձերբակալությունները Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից են. Աբրահամյան
- Նման քայլերով ՀՅԴ-ին պայքարից հետ պահելն անհնարին է․ ՀՅԴ հայտարարություն
- ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով. Ռուբեն Մելիքյան
- ՀՅԴ ԳՄ նախագահը ստացել է վկայի կարգավիճակ
- Խուզարկում են ՀՅԴ անդամների տները և բերման ենթարկում նրանցից ոմանց. Yerkir.am
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան