Դոյդոյան. Կառավարության կողմից նման որոշում կայացնելը վնասակար ու կարճամիտ քայլ է
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր ու ղեկավար Շուշան Դոյդոյանը գրում է.
«Կառավարության որոշմամբ՝ մարզպետարանների Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները կվերանան և կմիավորվեն «Անձնակազմի կառավարման, փաստաթղթաշրջանառության և հասարակայնության հետ կապերի վարչության» ներքո։ ԿԿրճատվեն բնականաբար նաեւ տեղեկատվության մասնագետները։
Առկա տեղեկատվական մարդկային ու տեխնիկական պաշտոնական ռեսուրսները հզորացնելու փոխարեն, առանց որեւէ ուսումնասիրության, մարզերում ապատեղեկատվության այս հեղեղի պայմաններում նման որոշում կայացնելը վնասակար ու կարճամիտ քայլ է։
Տես կառավարության որոշման 4-րդ կետը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան