Երուսաղեմի հայոց պատմությունը ցուցադրող նոր թանգարանը նպատակ ունի պատմել հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը
Երուսաղեմի նոր թանգարանը ցուցադրում է հայոց պատմությունը: «Ամերիկայի Ձայնի» հաղորդմամբ, նոր թանգարանը նպատակ ունի կենտրոնացնել հայերին Երուսաղեմի պատմության մեջ, ինչպես նաև պատմել Մերձավոր Արևելքում դարերի ընթացքում նրանց հնագույն քաղաքակրթության գոյատևման պատմությունը:
Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից ամեն տարի գալիս են ուխտագնացություններ կատարելու սինագոգներում, մզկիթներում և մի շարք եկեղեցիներում: Հնագույն քաղաքը բաժանված է չորս հիմնական թաղամասերի մահմեդականների, հրեաների, քրիստոնյաների և հայերի համար:
Հայոց պատմությունը ցուցադրող նոր թանգարանը գտնվում է նախկին ուխտավորների հյուրատանը, որը կառուցվել է 1850-ականներին: