Թուրքիայի արտգործնախարարը զգուշացրել է Շվեդիային, որ Անկարան չի աջակցի նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան չի աջակցի Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ Ստոկհոլմը «վճռական միջոցներ չի ձեռնարկել» հակազդելու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (), որը Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ մասին Չավուշօղլուն ասել է TRT հեռուստաալիքի եթերում։
Նախարարը նշել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը «ական է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության համար» ։
«Եթե Շվեդիայի կառավարությունը պատշաճ կերպով չարձագանքի նման գործողություններին, մենք չենք տա այն պատասխանը, որին սպասում է Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում։ Շվեդիան պետք է կատարի իր ընտրությունը»,-ասել է նա։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Անկարան սպասում է, որ Ստոկհոլմը կատարի PKK-ի գործունեությանը հակազդելու մասին իր հետ ստորագրված հուշագիրը։ Դա պայման է Թուրքիայի կողմից դաշինքին միանալու Շվեդիայի դիմումի հաստատման համար։ Այս փաստաթուղթը ստորագրվել է անցած հունիսին՝ Մադրիդի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիայի ու Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությունը ձգձգվում է
- Ստոլտենբերգը կարծում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ 2023 թվականին
- Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար քրդերի նարցում նոր քայլերի կարիք ունեն
- ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա հանդիպման ժամանակ առաջընթաց է արձանագրվել
- Շվեդիան կատարում է Թուրքիայի պահանջը՝ փոխելով ահաբեկչության մասին օրենքը
- Շվեդիան փոխում է սահմանադրությունը հանուն Թուրքիայի