Իսրայելը Ուկրաինային կփոխանցի հրթիռների և անօդաչու սարքերի նախազգուշացման տեխնոլոգիա
Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտնել է, որ իսրայելական կողմի հետ պայմանավորվածություն կա Կիև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի համար նախազգուշացնող տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Հոկտեմբերին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան բանակցություններ է վարել Իսրայելի այն ժամանակվա վարչապետ Յաիր Լապիդի հետ՝ ռազմական օգնության, մասնավորապես՝ օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի տրամադրման շուրջ։
«Շարունակվում են իսրայելական տեխնոլոգիաների փոխանցման աշխատանքները՝ կապված հրթիռների և անօդաչուների մասին խելացի նախազգուշացման համակարգերի հետ: Այսինքն՝ այդ տեխնոլոգիան պաշտոնապես փոխանցվում է իսրայելական կողմից: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ անց մենք այն ամբողջությամբ կստանանք»,- Ukrinform-ը մեջբերել է Կորնիչուկի խոսքերը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում
- Ուկրաինայի իշխանությունները լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չեն տեսում
- ԱՄՆ օրենսդիրները մինչև շաբաթվա վերջ Ուկրաինային օգնելու 45 միլիարդ դոլարի նախագիծ կներկայացնեն
- ԱՄՆ-ն Ուկրաինային 2 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթում կներառի Patriot ՀՕՊ համալիրները
- ԱՄՆ-ն 13,37 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային տնտեսական աջակցության համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները